Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առաջին բժշկական օգնություն

Բարդություններ, որոնք շտապ բուժման կարիք ունեն

Բարդություններ, որոնք շտապ բուժման կարիք ունեն

Դոկտոր Մայք Ֆենսթերը մտաբերում է այն օրը, երբ անհապաղ բուժման կարեւորության առաջին դասը ստացավ: Հիվանդանոցում հերթապահության էր, երբ շտապ օգնության բաժին երկու տղամարդ եկան` կրծքավանդակի շրջանի ցավերով: 

«Մեկը ֆերմեր էր. ցավ զգալուն պես անմիջապես մեզ մոտ էր եկել: Իսկ ահա մյուսը մի քանի ժամ սպասելուց հետո էր ժամանել», - պատմում է սրտաբանը:

Տարբեր որոշումները տարբեր ազդեցություն թողեցին հիվանդների վրա. ֆերմերն՝ անհրաժեշտ բուժումը ստանալով, հաջորդ օրն իսկ աշխատանքի վերադառնալու թույլտվություն ստացավ: Իսկ ահա երկրորդ հիվանդի սրտի մկաններին անդառնալի վնաս էր հասցվել, հաղորդում է NewsMax Health-ը:

Ստորեւ ներկայացնում ենք բարդություններ, որոնց պարագայում անհապաղ բուժումը կարող է կենսական կարեւորություն ունենալ.

  1. Ցավ` կրծքավանդակի շրջանում. հնարավոր է` 90 րոպե ունեք

    Կրծքավանդակի շրջանում ցավը երբեք չպետք է արհամարհել, հատկապես, եթե այն կտրտվող շնչառությամբ եւ կրծքավանդակի ճնշմամբ է զուգորդվում: Կարող են այլ նախանշաններ եւս լինել` գլխապտույտ, ուժեղ քրտնարտադրություն, պարանոցի, ուսի կամ բազկի ստորին հատվածում զգացվող, շարժմանը զուգընթաց ուժեղացող ցավ:
  1.  Կաթված. 3 ժամից չուշանաք: Իշեմիկ կաթվածի դեպքում, երբ զարկերակների մեջ խցանումներ են սկսվում, յուրաքանչյուր րոպեն կենսական կարեւորություն կարող է ունենալ: Հիշե՛ք, որ այդ պարագայում յուրաքանչյուր 60 վայրկյանի ընթացքում ուղեղի 2 մլն բջիջներ են մահանում: Եթե ժամանակին բուժում չստանաք` կարող եք շարժվելու կամ խոսելու ընդունակությունը կորցնել: Հիվանդության ախտանշաններն են. խոսքի անկառավարելիություն, հավասարակշռության կորուստ, թուլություն, դեմքի, ձեռքերի եւ ոտքերի թմրածություն:

  2. Գլխի վնասվածք` գիտակցության կորստով. 60 րոպեն ի՞նչ է, որ չհասցնեք: Նատաշա Ռիչարդսոնը 2009թ. դահուկավազքի ժամանակ վայր էր ընկել եւ գլխին ծանր հարված ստացել: Գիտակցությունը վերականգնված 45-ամյա դերասանուհին չէր ցանկացել բժշկական օգնության դիմել: Մի քանի օր անց, էպիդուրալ հեմատոմայի արդյունքում, վրա էր հասել մահը: Դոկտոր Ֆենսթերը խորհուրդ է տալիս նույնիսկ գիտակցության կորստի բացակայության դեպքում անհրաժեշտ ստուգումներ անցնել:

  3. Կարկամախտ. կարելի  է 72 ժամ սպասել: Չնայած մեր օրերում կարկամախտի վարակը հազվադեպ բնույթ է կրում, ավելի լավ է անվտանգության միջոցառումներ ձեռնարկել, քան հետո զղջալ` ոչինչ չանելու համար: Կարկամախտը շատ հեշտ է բուժվում, բայց եւ անուշադրության մատնելու դեպքում կարող է մահացու ելք ունենալ: Կեղտի մեջ բազմացող վարակը կարող է կենդանիներից անցնել` խայթոցի միջոցով: Բացի այդ, կեղտոտ իրերի հետ շփման արդյունքում, մահաբեր մանրէները կարող են վերքերի, քերծվածքների կամ պարզապես մաշկի ծակոտիների միջով օրգանիզմ ներթափանցել: Եթե վերջին հինգ տարիների ընթացքում վարակի դեմ պատվաստանյութ չեք ընդունել, վերը նկարագրված դեպքերում հարկ է անմիջապես բժշկի օգնությանը դիմել:

  4. Խորը երակային թրոմբոզ. 2-3 ժամ ունեք: Խորը երակային թրոմբոզի դեպքում ոտքի երակային խցանումները պոկվելու եւ, դեպի թոքերը շարժվելով, զարկերակի էմբոլիա առաջացնելու սպառնալիք են պարունակում: «Խորը երակային թրոմբոզի դեպքում ոտքերի ուժեղ ցավ եւ կտրտվող շնչառություն է նկատվում», - զգուշացնում է դոկտոր Ֆենսթերը:  Հիվանդությունը կարող է երկար ժամանակ նստած անցկացնելու արդյունքում ի հայտ գալ:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. zdorovieinfo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ